Դավիդ Լուիզը կերկարաձգի պայմանագիրը «Արսենալի» հետ
Լոնդոնի «Արսենալը» հայտարարել է, որ կերկարաձգի պայմանագիրը թիմի պաշտպան Դավիդ Լուիզի հետ։
33-ամյա բրազիլացին 1 տարի ևս կմնա լոնդոնյան ակումբում։ Հիշեցնենք, որ Դավիդ Լուիզը լոնդոնյան ակումբի շարքրեը համալրեց 2019 թվականին։
Նա ակումբում մասնակցել է 26 հանդիպման և դարձել է 2 գոլի, 1 գոլային փոխանցման հեղինակ։