Մինո Ռայոլան Զլատան Իբրահիմովիչի ծառայությունները ցանկանում է առաջարկել «Ռեալին»
Ինչպես տեղեկացնում է Don Balon-ը, շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան պատրաստ է իր ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկել Մադրիդի «Ռեալ»-ին։
38-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է այս տարվա ամռանը։ Կողմերի միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ դեռ չկան։
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը Իսպանիայում հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայի» կազմում։