Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ կնքել S-400 համակարգերի նոր պայմանագիր
Ռուսաստանը պատրաստ է հերթական պայմանագիրը կնքել Թուրքիայի հետ S-400 համակարգերի հերթական քանակի փոխադրման մասով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Թուրքիան ունի տարբերակ հերթական խմբաքանակը ստանալու համար։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան դեռ 2017 թվականին եկան համաձայնության S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցով։
Գործարքը կազմեց 2,5 միլիարդ դոլար։ Դա Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև կայացած ամենամեծ գործարքն էր։