Վաշինգտոնում ցույցերը վերածվում են զանգվածային անկարգությունների
Վաշինգտոնում ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների։ Այս մասին տեղեկանում ենք NBC News-կայքից։ Այդ ամենը գրանցվել է, երբ ոստիկանները փորձել են կանխել ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեկսոնի արձանի քանդելու պրոցեսը։
Սկզբում ցուցարարները փորձել են քանդել ժամանակավոր պատնեշը, որից հետո փորձել են արդեն քանդել արձանը։ Այդ ամենի արդյունքում տեղի է ունեցել բախում ոստիկանների ու ցուցարարների միջև։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ից ԱՄՆ-ում տեղի են ունենում ցույցեր՝ Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո։