Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Արմեն Սարգսյանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը. Արփինե Հովհաննիսյան

Այս թեմայով
- Քրեական գործերը քննվելու են ՀՀ, թե՞ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից․ բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական գլխավոր վարչության պետին
- Արտահերթ ընտրությունները Հայաստանի ինքնասպանությունն են. Վահե Հովհաննիսյան
- Գերիների խնդրով դիմել էի եվրոպացի գործընկերներիս, այսօր պատասխան եմ ստացել ԵԽ գլխավոր քարտուղարից․ Հովհաննիսյան
- Էժան դերասանը հավաքվել է բերած մարդկանց ու ոստիկանների շղթայի մեջ, խմում է ու խոսում արագաչափի ակտից. Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր` ընդամենը մեկ ժամ առաջ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Վահագն Հովակիմյանը առաջարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում կատարել փոփոխություն, որի համաձայն՝ սահմանադրական փոփոխություններն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո Ազգային ժողովի նախագահը ընդամենը հրապարակում է դրանք` առանց Հանրապետության նախագահի ստորագրմանը ուղարկելու:
Այսինքն` Հանրապետության նախագահի կողմից ստորագրումը փոխարինվում է ԱԺ նախագահի կողմից հրապարակմամբ:
Ինչ է սա նշանակում. իշխանությունները ազատում են Արմեն Սարգսյանին սահմանադրական պարտականություններից:
Ավելին, չեզոքացնելով Արմեն Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների համապատասխանության համար ՍԴ դիմելու հնարավորությունը, նշված կարգավորմամբ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման միակ մենաշնորհը ստանում է խորհրդարանը:
Սակայն կա մի ԲԱՅՑ։ հենց Արմեն Սարգսյանն է այն անձը, ով ստորագրելու է իրեն լիազորությունից զրկող օրենսդրական նախագիծը: Այո՜ այդ նախագիծը պիտի ստորագրի ինքը։ Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Արմեն Սարգսյանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Հիշեցնեմ՝ նա էր, ով դժգոհ էր իր լիազորությունների սահմանափակ լինելուց։ Հիմա ինքն իր ձեռքով իր լիազորությունը սահմանափակելն, իհարկե ծանր փորձություն է»։