627 քաղաքացի գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում. Արսեն Թորոսյան
Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում 123 քաղաքացի, և թոքերի արհեստական օդափոխության միացված 44 քաղաքացի:Այսինքն գումարային 627 քաղաքացի գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, ինչը շատ մտահոգիչ է: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՆ Արսեն Թորոսյանը:
Վերջինս նշեց, որ այս թվերը ցույց են տալիս իրավիճակի կայուն, բայց ծանր լինելը: