Օպերատիվ համարանիշով «Toyota Camry»-ն՝ Արման Սարգսյանի տան մոտ. նա հյո՞ւր է ունեցել ոստիկանության համակարգից (ֆոտո)
Երեկ երեկոյան ժամը 22:45-ին NEWSPRESS.am-ի տեսախցիկը Նորք Մարաշում՝ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի առանձատան դիմաց, ֆիքսել է 35 OQ 804 օպերատիվ համարանիշերով, սև «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա:
Հետաքրքիր է՝ Արման Սարգսյանը ոստիկանապետ աշխատելու ժամանակ նվե՞ր է ստացել մեքենան, թե՞, «հյուր» է ունեցել ոստիկանության համակարգից...
Նախկինում այս վայրում էլի ենք նկատել մեքենաներ՝ օպերատիվ համարանիշերով, բայց այն ժամանակ նորմալ ենք համարել: Բայց երբ Սարգսյանն այլևս ոստիկանապետ չէ, իսկ նրա տան մոտակայքում նման մեքենա ենք հանդիպում, այլևս «ինչ-որ բան այն չէ: Գուցե ոստիկանության պաշտոնյաներից ինչ-որ մեկը գալիս է նախկին ոստիկանապետի հետ հանդիպելու, ինչո՞ւ ոչ՝ հրահանգ ստանալու...
Այլապես ինչո՞ւ է օպերատիվ համարանիշով մեքենան հայտնվել նախկին ոստիկանապետի տան մոտ:
Տեղյա՞կ է այս մասին ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Հազիվ թե:
Ակնկալում ենք ոստիկանապետի ուշադրությունն այս երևույթին. երկու դեպքում էլ նա ու հատկապես նրա ենթակաները շատ անելիք ունեն: