Կրակոց Գրողների միության շենքի մոտ․ կա վիրավոր

Այս թեմայով
- Եղել է թիրախային կրակոց, դեպքի մասին տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, ակնկալում ենք պատշաճ քննություն․ Վահրամ Պողոսյանը՝ ՊԲ զինծառայողի վիրավորվելու մասին. Tert.am
- Մի քանի կրակոց եղել է, բայց՝ օդ, ոչ մեր դիրքերի ուղղությամբ․ Վահրամ Պողոսյան. News.am
- Կրակոցներ ԱՄՆ-ի Ռոչեսթեր քաղաքում․ կա 2 զոհ և 14 վիրավոր
- Սպանվել է ամերիկացի բռնցքամարտիկ Դեննի Գոնսալեսը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 20-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով, որի ժամանակ հնչել է կրակոց։
Ինրպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի մոտ, կրակոց է հնչել։
Վիրավորը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Կարեն Ղ-ն է, և նա Գրողների միության մոտ հնչած կրակոցի հետևանքով է վնասվածք ստացել։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում առաջին անհրաժեշտության բուժօգնություն ստանալուց հետո նա «ձախ աչքի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Կարեն Ղ-ի հետ Բաղրամյան պողոտայում՝Գրողների միության մոտ, վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ Դենիս Ա-ն, որի ժամանկ էլ վերջինս իր մոտ եղած ատրճանակով կրակել է Կարեն Ղ-ին՝ պատճառելով վնասվածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, Դենիս Ա-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։