Իրանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 119 մարդ
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 119 մարդ։ Այսպիսով երկրում մահացածների թիվը կազմում է 9,7 հազարի։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Իրանում ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը կազմում է 207 հազարի, որոնցից 166 հազարն արդեն ապաքինվել են։
Ընդգծենք, որ կորոնավիրուսը գրեթե հաղթահարած մի շարք երկրներում նկատվում է վարակի երկրորդ ալիքը։