Դոննարուման հայտնել է Մինո Ռայոլային, որ ցանկանում է մնալ «Միլանում»
Իտալական «Միլանի» դարպասարպահ Ջանլուիջջի Դոննարուման իր գործակալ Մինո Ռայոլային նշել է, որ ցանկանում է մնալ ակումբում։
Այս մասին տեղեկանում ենք Milannews.it-ից։ Իտալացի դարպասապահն ընդգծել է, որ չի ցանկանում հեռանալ ակումբից և պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչև 2023 թվականը։
Ընդգծենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Դոննարուման կհեռանա ակումբից։ Ընդգծենք, որ իտալացի հրաշամանուկն իր առաջին հանդիպումը «Միլանի» կազմում անցկացրել է 16 տարեկանում։