Վենետիկը փաստել է՝ «Նախագիծը, որը դրել եք շրջանառության մեջ չի համապատասխանում այս կարծիքում նշված դիրքորոշմանը. Արփինե Հովհաննիսյան
Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա էլ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական, վերջնական, հրապարակված կարծիքը։
Պետք չէ ընթերցել արդարադատության նախարարության երկարաշունչ տրակտատը ոչ մի բանի մասին: Անգամ պետք չէ ընթերցել ընտանեկան թերթն ու այն կիսողներին:
Մի կետ կա՝ 82-ը, որտեղ Վենետիկը մեկ կարճ նախադասությամբ փաստել է՝ տղաներ եւ աղջիկներ՝ «Նախագիծը, որը դրել եք շրջանառության մեջ չի համապատասխանում այս կարծիքում նշված դիրքորոշմանը»։ Մնացածը՝ հեքիաթ, քարոզչություն ու էլ ինչ կուզեք:
Վայելեք սա ու տապալեք սահմանադրական կարգը, յուրացրեք իշխանությունը։
Հ.Գ. Էդմոն Մարուքյան, Վահե Էնֆիաջյան, Նաիրա Զոհրաբյան, դուք սրա հետ հաշտվել չեք կարող: Սա վակխանալիա է։ Հրայր Թովմասյանի անձը ու նրա հանդեպ վերաբերմունքը կապ չունի։ Անհիմն փաստարկ է»։