Զելենեսկին Իրանին դատի կտա խոցված Boeing 737-800 ինքնաթիռի հարցով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Կիևը կդիմի միջազգային դատարան, եթե Իրանը չկատարի իր այն պարտականությունները, որոնք որոշեց ստանձնել խոցված ինքնաթիռից հետո։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Զելենսկին նշել է, որ իրանական կողմը սև արկղերի ուղարկման հետաձգումը պայմանավորում է կորոնավիրուսի պանդեմիայով։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վթարի էր ենթարկվել, ինչի արդյունում մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր՝ 176 մարդիկ։