Կրակոցներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և մեծ թվով վիրավորներ
ԱՄՆ-ի Հյուսիսային Կառոլինա նահանգի Շարլոտտ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է 2 և վիրավորվել 12 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Ոստիկանությունը զանգ է ստացել, որ ավտովթար է տեղի ունեցել, և երբ նրանք հասել են դեպքի վայր, կրակոցներ են հնչել մարդկանց ուղղությամբ։ 2 մարդ ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։
Վիրավորները հոսպիտալացվել են։ Այս պահին դեռ պարզ չէ, թե ով կամ ովքեր են իրականացրել կրակոցները։