Շուրջ 20 երկրի կոմունիստական կուսակցություններ դատապարտել են Գ.Ծառուկյանի նկատմամբ հաշվեհարդարը
ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհուրդը, որի կազմում ներառված են հետխորհրդային տարածքի շուրջ 2 տասնյակ կումունիստական կուսակցություններ, իր մտահագությունն է հայտնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման կապակցությամբ:
ՌԴ Կոմունիստական կուսակցության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի իշխանությունը հաշվեհարդար է տեսնում մի անձի նկատմամբ, որը ձեռք է բերել Հայաստանի ժողովրդի հեղինակությունն ու հարգանքը, հանդես է եկել արդարացի և կառուցողական քննադատությամբ: