Շիրակի մարզում պտտահողմն ավերածություններ է արել նաև գերեզմանոցում՝ տապալելով մեծ թվով կանգնեցված շիրմաքարեր
Այսօր՝ հունիսի 20-ին, Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում պտտահողմի հետևանքով տեղի ունեցած ավերածություններից անմասն չի մնացել նաև գյուղի գերեզմանոցը։
SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ պտտահողմի հետևանքով կոտրվել և շուռ են եկել մեծ թվով կանգնեցված շիրմաքարեր։