Էդմոն Մարուքյանն ու ԼՀԿ-ականները պատրաստվում են դիմել դատարան՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու լուրը հերքելու պահանջով
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Առաջին լրատվականի կողմից տարածած սուտ լուրերի կապակցությամբ ես, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում ենք հայցեր ներկայացնել դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատասխանատվության միջոց կիրառելու պահանջներով»։