Արցախի նախագահը կորոնավիրուսի թեստ է հանձնել ու հրապարակել պատասխանի փաստաթուղթը
Երևանից վերադառնալիս քիչ առաջ «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, ինչպես կարգն է, ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեսթ, և արդյունքը բացասական էր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով հետազոտության փաստաթուղթը։
«Սա կարևոր կարգ է Covid-19-ի տարածումը հնարավորինս կանխարգելելու գործում, և ՀՀ-ից Արցախ մուտք գործող ոչ մի անձ չպետք է շրջանցի այս միջոցառումը»: