Եթե դատարանի նախագահը նման բան է անում, ուրեմն մի բան գիտի. Ծառուկյանի պաշտպան (տեսանյութ)
Մենք դատավորին ինքնաբացարկ ենք հայտնել. շատ խորը հիմքեր ունենք կարծելու, որ դատարանի նախագահը կոնկրետ հետաքրքրություն ներկայացնող միջնորդությունները տալիս է այնպիսի դատավորների, որոնց ինքն է ցանկանում: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը:
«Ես հիմա դատավորի մասով կարծիք չեմ ուզում արտահայտել, բայց եթե դատարանի նախագահը նման բան է անում, ուրեմն մի բան գիտի»,-նշեց պաշտպանը: