Վնգստացեք ընկերներ, վնգստացեք. Լուսինե Սահակյան
Արսեն Նիկողոսյանն ու Ռուբեն Մելիքյանը իրավական և ժողովրդավարական երկրի համար պայքարողների, իրենց երեխաների համար արժանապատիվ ապագա կերտելու համար մաքառողների «սրտի» դատավորն ու իրավապաշտպանն են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Ցավոք նրանք քիչ են, բայց կան։ Իսկ իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած ու ուղեղով մտածելու ունակությունից զրկված, վաղը տեսնելու անկարողների վնգստոցները ինչքան բարձր լինեն, այնքան սկզբունք ունեցողները հետ կանգնող չեն (չնայած արդեն ապացուցել են, որ հետ կանգնողներից չեն)։ Ավելին, այս զզվելի մթնոլորտը կարող է տատանվողներին էլ սթափեցնել։
Այնպես որ վնգստացեք ընկերներ, վնգստացեք...
Ռուբեն Մելիքյան և Արսեն Նիկողոսյան, հարգանքներս»։