Ուկրաինական դատարանը չի տուգանել Վլադիմիր Զելենսկուն՝ կարանտինային կարգը խախտելու համար
Խմելնիցկի քաղաքային դատարանը չի տուգանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ կարանտինային օրենքը խախտելու համար։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Դատավոր Անդրեյ Միսինկևիչը նշել է, որ երկրի նախագահը անձեռմխելի է, ուստի չի կարող ենթարկվել պատասխանատվության։
Ընդգծենք, որ հունիսի 3-ին Վլադիմիր Զելենսկին խախտել է կարանտինային ռեժիմը և քաղաքի սրճարաններից մեկի փակ տարածքում սրճել է։