Մալթան հուլիսի 15-ից զբոսաշրջիկների կընդունի աշխարհի բոլոր երկրներից
Մալթայի իշխանությունները հայտնել են, որ մտադիր են վերացնել սահմանափակումները և աշխարհի բոլոր երկրներից զբոսաշրջիկներ ընդունել հուլիսի 15-ից։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Հուլիսի 1-ից երկիրը կսկսի ավիաչվերթներ իրականացնել 6 երկրների հետ։
Ընդգծենք, որ հուլիսից աշխարհի մի շարք երկրներ մտադիր են ընդունել զբոսաշրջիկների։