Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 459, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 19 157 է, մահվան դեպքերինը՝ 429
Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 459 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19 157-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 319 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Հունիսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 110 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 429-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 706 է, ընդհանուր առողջացածներինը՝ 8266, փաստացի բուժվողներինը՝ 10 462 (մեկ օրում պակասել է 266-ով): Մեկ օրում թեստավորվել է 1951 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 91 943 քաղաքացի։