Կարիմ Բենզեման դարձավ «Ռեալի» պատմության 5-րդ լավագույն ռմբարկուն
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հերթական գոլից հետո նոր ցուցանիշ թարմացրեց մադրիդյան ակումբի պատմության մեջ։
32-ամյա ֆրանսիացին արքայական ակումբում հեղինակել է 243 գնդակ և այդ ցուցանիշով նա «Ռեալի» պատմության 5-րդ լավագույն ռմբարկուն է։
Ընդգծենք, որ մադրիդյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է, ով հեղինակել է 450 գնդակ։