Զինված հարձակում Աֆղանստանում․ կա 7 զոհ և 1 վիրավոր
Աֆղանստանում «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման հետևանքով մահացել է 7 աֆղանստանցի զինվոր։ Եվս մեկը վիրավորվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Այս մասին հայտնում է Tolo News-ը։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ Իմամ Սահիբի նահանգում։ Նշվում է, որ գրոհայինները նույնպես ունեցել են լուրջ կորուստներ։
Ընդգծենք, որ վերջին տասնօրյակում Աֆղանստանում զգալի շատացել են «Թալիբների» կողմից իրականացվող հարձակումները։