Անհայտ անձը Օկլենդի փողոցներից մեկում կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ․ կան վիրավորներ
Անհայտ տղամարդը սկսել է կրակել ոստիկանների ուղղությամբ Նոր Զելանդական Օկլենդ քաղաքում։ Այս մասին տեղեկացրել է երկրի ոստիկանությունը։
Նշվում է, որ անհայտ անձը սկսել է կրակել ճանապարհին ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո թաքնվել է։ Կրակոցների հետևանքով 2 ոստիկան ստացել է վիրավորում և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Այս պահին ոստիկանները փորձում են գտնել հանցագործին։