Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասնում է 8,5 միլիոնի
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ինֆեկցիա ախտորոշվել է 8 միլիոն 488 հազար մարդու մոտ։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային վիճակագրական կենտրոնների հայտնած տվյալներից։
Հիվանդներից 453 հազարը մահացել են։ 4 միլիոն 155 հազար մարդ ապաքինվել է։ Ընդգծենք, որ ամենաշատ հիվանդները գրանցվել են ԱՄՆ-ում։
Այնտեղ հաստատվել է վարակի 2 միլիոն 191 հազար դեպք։