Իլհամ Ալիևը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված Ռուսաստանում հետաձգվեց հաղթանակի շքերթը։
Այն տեղի կունենա հունիսի 24-ին։ Ինչպես տեղեկանում ենք Ria.ru կայքից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող մասնակցել շքերթին։ Ալիևի բացակայության մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ադրբեջանից շքերթին ներկա կգտնվի երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Հիշեցնենք, որ շքերթը կկայանա Մոսկվայում։