Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած բժիշկների թիվը կազմում է մոտ 500-ի
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 489 բժիշկ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ըստ վերջին տեղեկությունների երկրում վարակակիրների թիվը հասնում է 561 հազարի։ Վարակակիրներից 313 հազարն արդեն բուժվել են։ 7660 հոգի մահացել է։
Ընդգծենք, որ կորոնավիրուսով վարակակիրների ու մահացածների թվով աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն է։