Ռոնալդուն ակումբային կարիերայում առաջին անգամ անընդմեջ պարտվեց 2 եզրափակչում
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցեց Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչին, որտեղ գավաթակիր դարձավ «Նապոլին»։
Պորտուգալացին ակումբային կարիերայում առաջին անգամ պարտվեց 2 եզրափակչում անընդմեջ։ 2019-ի դեկտեմբերին թուրինյան ակումբը պարտվեց Իտալիայի սուպերգավաթի եզրափակչում։
Այդ ժամանակ սուպերգավաթակիր դարձավ «Լացիոն»։