Դոնալդ Թրամփը Ջոն Բոլթոնին մեղադրել է օրենքի խախտման մեջ
ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խախտել է օրենքը, քանի որ իր գրքում գրել է գաղտնի տեղեկության մասին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Բոլթոնի գրքում տեղ են գտել գաղտնի տեղեկություններ, որոնց հանրայնացման համար Բոլթոնը թույլտվություն չի ստացել Թրամփից։2019 թվականի հոկտեմբերին Բոլթոնը նպատակ ուներ գիրք գրելու։
Դոնալդ Թրամփը նրան աշխատանքից հեռացրել էր այդ լուրից մեկ ամիս առաջ։ Այդ ժամանակ Թրամփը պատճառաբանեց, որ իրենք մի շարք հարցերի շուրջ ունեն հակասություններ։