Ոստիկանները դատարանի մոտից բերման ենթարկեցին շուրջ 15 քաղաքացիների
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Շենգավիթի նստավայրի դիմացից քիչ առաջ ոստիականները բերման են ենթարկել մեկ տասնյակից ավելի քաղաքացիների, այդ թվում՝ նաեւ աղջիկների։ Ոստիկանները պարբերաբար հայտարարում էին, հավաքը դադարեցնելու անհրաժեշտության մասին, ինչին հաջորդեց քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացը։