Կիմ Չեն Ընը հանրությանը չի երևացել արդեն մոտ 10 օր
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանրությանը չի երևացել մեկ շաբաթից ավելի։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նա հանրությանը վերջին անգամ երևացել է հունիսի 7-ին և այդ ժամանակ ոչինչ չի ասել Հարվկորեական հարաբերությունների մասին։ Այս ամենի ֆոնին Կիմ Չեն Ընի քույրը ակտիվորեն երևում է երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական որոշումների ֆոնին։
Ընդգծենք, որ ըստ մի շարք լրատվամիջոցների ապագայում Կիմ Ե Չժոն կփոխարինի իր եղբորը։