Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից. վաղը կքննվի նրան կալանավորելու միջնորդությունը
Առաջին ատյանի դատարանը վաղը՝ հունիսի 17-ին, կքննի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս լուրը լրագրողներին ԱԱԾ շենքից դուրս գալով հայտնեց Ծառուկյանը։
«Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է, ռեալ բան չկա»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք իր դեմ ցուցմունք կա՞, Ծառուկյանն ասաց՝ ոչ։
Տեսանյութը՝ News.am-ի