Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսիան կարող է գտնել ռուսական գազի այլընտրանքը
Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Մինսկը կարող է գտնել ռուսական գազի այլընտրանքը։
Այս մասին հայտնում է Belta գործակալությունը։ Լուկաշենկոն նշել է, որ աշխարհում բավական գազ ու նավթ կա, որ համապատասխանում է իրենց երկրի գներին։
Ավելի վաղ Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանը բնական գազը Եվրոպայում վաճառում է65-68 դոլարով, իսկ Բելառուսիային՝ 127 դոլարով։