Մահացել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հայրը
84 տարեկան հասակում մահացել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հայրը՝ Ալեքսեյ Պորոշենկոն։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Օրեր առաջ ուկրաինական լրատվականները գրում էին, որ Պորոշենկոյի հոր մոտ կաթված է եղել։
Հիշեցնենք, որ դեռ երեկ Պյոտոր Պորոշենկոն կանչվել էր հարցաքննության։