Վլադիմիր Զելենսկու կինը հոսպիտալացվել է․ նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը՝ Ելենային հոսպիտալացրել են, ում մոտ ավելի վաղ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նշվում է, որ այս պահին կնոջ վիճակը գնահատվում է լավ։
Նախագահ Զելենսկու և իր երեխաների հանձնած թեստը եղել է բացասական։
Ընդգծենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Զելենսկին իր համախոհների հետ քննարկել էր կորոնավիրուսով վարակվելու ու ապաքինվելու մասին, որպեսզի ժողովուրդը համոզվի, որ դա այդքան էլ վտանգավոր չէ։