Հրթիռակոծություն է տեղի ունեցել Բաղդադի օդանավակայանի մոտակայքում
Այսօր առավոտյան Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ընկել է երեք հրթիռ։
Այս մասին տեղեկացնում է Reauters-ը։ Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս պահին աշխատանքներ են տարվում դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար։
Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի մասով։