Նա ցանկանում էր հանդես գալ «Ռեալում», քանի որ այնտեղ էր Ռոնալդուն․ Լևանդովսկու նախկին գործակալ
Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու նախկին գործակալ Ցեզարի Կուխարսկին նշել է, որ Լևանդովսկին ժամանակին ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ»։
Նա մասնավորապես նշել է, որ Լևանդովսկին ինչ-որ պահի ցանկանում էր հանդես գալ արքայական ակումբում, քանի որ այնտեղ էր հանդես գալիս Ռոնալդուն։
Նա ընդգծել է, որ իր կարծիքով Լևանդովսկին կարիերան կավարտի հենց Մյունխենի «Բավարիայում»։