Ղրիմը կորցնելու հարցում Պորոշենկոն մեղադրել է Յանուկովիչին
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոն, ով հարցաքննվում է, նշել է, որ Ղրիմը կորցնելու հարցում ամբողջ պատասխանատվությունն ընկած է երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի ուսերին։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ըստ Պորոշենկոյի Յանուկովիչը կատարել է հանցագործություն․ «Նա Ռուսաստանի գրավող ուժերին հրավիրել է Ուկրաինայի տարածք»։
Պորոշենկոն նշել է, որ 2014-ին Ղրիմ կատարած այցի ժամանակ նա անձամբ է տեսել ռուս զինծառայողներին։