ԱՄՆ-ում երեխաները մեքենայի մեջ մահացել են, մինչ իրենց հայրը տանը քնած է եղել
2 փոքր երեխաներ մահացել են ԱՄՆ-ի Տալսա քաղաքում այն բանից հետո, երբ հայրը նրանց թողել է ավտոմեքենայում 5 ժամ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ոստիկանները ձերբակալել են տղամարդուն։ 31-ամյա տղամարդը երեխաների հետ գնացել է խանութ, որից հետո եկել է տուն ու քնել։ Արթնանալուց հետո նա մեքենայում գտել է իր երեխաների դիակները։
Երեխաների մահվան հստակ պատճառը դեռ հայտնի չէ։