Թուրքիայում գրանցվել է 5,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
Թուրքիայի հյուսիսում գրանցվել է 5,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ էպիկենտրոնն Էդիսուից 18 կիլոմետր հեռավորության վրա է։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա։
Տուժածների ու ավերածությունների մասին այս պահին չկան տեղեկություններ։