Թուրքական զորքերը օպերացիա են սկսել Իրաքի քրդերի դեմ
Թուրքիայի պաշտպանության նախրարարությունը իր թվիթթերյան էջում գրել է, որ երկրի զինվորականները նոր օպերացիա են սկսում Իրաքի քրդերի դեմ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․
«Մեր ինքնաթիռները քարանձավներում՝ ահաբեկիչների գլխավերևում են»։ Գործողությունների մասին այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Ընդգծենք, որ կորոնավիրուսով պայմանավորված ամիսներ շարունակ հարաբերական անդորր էր Սիրիայում, Իրաքում և աշխարհի մի շարք այլ կետերում, որտեղ ընթանում էին պատերազմական գործողություններ։