Շվեյցարիայում ուղևորը գնացքում մոռացել է 3 կլիոգրամանոց ոսկու պարկ
Շվեյցարիայում փնտրում են ուղևորին, ով գնացքի վագոնում մոռացել է 3 կիլոգրամանոց ոսկու պարկը։
Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Ինչպես նշում է աղբյուրը, անհայտ անձը ոսկու պարկը թողել էր դեռ նախորդ հոկտեմբեր ամսից։ Այդ ժամանակ գնացքը Սանկտ-Գալլեինց ընթանում էր Լյուցերն։
Նշվում է, որ ոսկին կազմում է մոտ 152 հազար ֆունտ ստեռլինգ գումար։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի գտնեն ու ոսկին փոխանցեն տիրոջը։