Ուկրաինայում վերսկսվում է միջազգային չվերթները
Ուկրաինան այսօրվանից կվերսկսի միջազգային ավիաչվերթները, որը դադարեցվել էր երկրում կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նշվում է, որ սկզբնական շրջանում տոմսերը կարող են տրամադրվել գործուղումների համար։ Թռիչքները կիրականացվեն այն երկրների հետ, որոնք բացել են սահմանները և պատրաստ են ընդունել չվերթներ։
Այսօրվանից կվերսկսվեն չվերթները ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիա, Թուրքիա և Ալբանիա։