Ինքնաթիռի կոշտ վայրէջք է տեղի ունեցել Սամարայում․ կան զոհեր և վիրավորներ
Սամարայում Як-52 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից։
Դեպքը տեղի է ունեցել Բոբրովկա օդանավակայանից ոչ այդքան հեռու։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վայրէջքի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ 2 օդաչուները զոհվել են։
Նշվում է, որ ինքնաթիռը պատկանում էր ուսուցողական չվերթներ իրականացնող կազմակերպություններից մեկին։ Այս պահին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։