«Յուվենտուսը» տրանսֆերի կհանի Աարոն Ռեմսիին
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Թուրինյան ակումբը տրանսֆերի կհանի Ռեմսիին։ Միակ խնդիրը Ռեմսիի բարձր աշխատավարձն է։ Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի շարք ակումբներ։
Հիշեցնենք, որ Ռեմսին թուրինյան ակումբ եկավ ազատ գործակալի կարգավիճակով՝ 2019 թվականի ամռանը։