Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է հեռանալ «Միլանից»
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է հեռանալ ակումբից։
Այս մասին տեղեկանում ենք La Gazetta dello Sport-ից։ Իր որոշման մասին Իբրահիմովիչը հայտնել է Իվան Գազիդիսին։ Հիշեցնենք, որ Գազիդիսն ու Իբրահիմովիչը միասին հանդիպել են, որի ժամանակ քննարկվել մի շարք հարցեր։
Նշվում է, որ Իբրահիմովիչին դուր չի գալիս ակումբում տարվող քաղաքականությունը։