Զինված հարձակում Աֆղանստանում․ կա 7 զոհ
Աֆղանստանում «Թալիբան» շարժման կազմակերպած հարձակման հետևանքով 7 անվտանգության աշխատակից է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Դեպքը տեղի է ունեցել Գոր նահանգում։ Հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ երկրի մայրաքաղաք Քաբուլում պայթյունի հետևանքով մահացել է 4 մարդ։
Ընդգծենք, որ վերջին ամիսներին Աֆղանստանում գրանցվել են մի շարք պայթյուններ ու հարձակումներ։