Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 428 հազար
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմում է 7 միլիոն 773 հազար, որոնցից 428 հազարն արդեն մահացել են։ Այս տվյալների մասին տեղեկանում ենք Worldometers-ից։
Միայն վերջին 24 ժամում աշխարհում գրանցվել է վարակի 136 հազար նոր դեպք։ Մահվան դեպքերը 4413-ն են։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 3 միլիոն 630 հազար։
Ընդգծենք, որ վարակակիրների ու մահացածների թվով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է։