Հունիսի 15-ից Ֆրանսիան սահմանները կբացի զբոսաշրջիկների առաջ
Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել սահմանները բացել եվրոպացի զբոսաշրջիկների համար։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Եվրոպայի քաղաքացիները Ֆրանսիա կարող են գալ հունիսի 15-ից։ Այս որոշումը կայացվել է հաշվի առնելով երկրում էպիդեմիոլոգիական իրավիճակը։
Ընդգծենք, որ Եվրոպայի մի շարք երկրներ ամեն ինչ անում են, որպեսզի սահմանները բացվեն զբոսաշրջիկների համար։